loading...

Բացառիկ բարեգործը․ Ինչպես Մխիթարյանը պայթեցրեց համակարգը․․․



Դիտումներ ` 1180
Բացառիկ բարեգործը․ Ինչպես Մխիթարյանը պայթեցրեց համակարգը․․․

էստոնիայի և Լիտվայի ազգային հավաքականների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար Երևան ժամանած Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ այցելել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել էր համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերե էլ վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Սա առաջին դեպքը չէ, երբ Մխիթարյանը բարերգործություն է անում: Մեր ֆուտբոլիստը բազմիցս է օգնության ձեռք մեկնել զինծառայողների ընտանիքներին, մանկատներին: Դեռևս 2011 թվականին երբ Մխիթարյանը նոր էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր» և լուրջ նվաճումների ճանապարհին  հայտարարել էր, որ իր պարտքն է համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, անապահով երեխաներին աջակցելը:

Այդ տարի Մխիթարյանն այցելել էր Արցախ և անձամբ հանձնել օգնությունը: Այսօր մեր երկրում բարեգործությունը մոդայիկ մի երևույթ է դարձել կամ գովազդի մի ձև: Տարբեր հեռուստաալիքներով տարբեր ընկերություններ, գործարարներ օգնություն են ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին:



Ու չնայած որ ռեպորտաժների ընթացքում շարունակ շեշտվում է բարեգործ ընկերության անունը այդուհանդերձ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ որոշակի աջակցություն են ստանում: Վստահ ենք, եթե բարեգործություն ասվածի մեջ չլինեին գովազդի կամ փիարի տարրեր ոչ միայն Հայաստանում, այլևս ամբողջ աշխարհում կարիքավորներին օգնության ձեռք մեկնողների թիվը մի քանի անգամ քիչ կլիներ:

Հենրիխ Մխիրթարյանն այն բացառիկ բարերգործներից է, որը գովազդի կամ փիարի կարիք ամենևին չունի: Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է տպավորիչ ելույթներով աչքի ընկնել եվրոպական թոփ ակումբներում: Փաստ է, որ Մխիթարյանը այսօր ամենահայտնի հայերի շարքում է: Հայաստանի հավաքականի ավագը նման բարձունքի հասել է աշխատասիրության և մեծ կամքի շնորհիվ: Մխիթարյանի Բարեգործական քայլերը խոսում են նրա բարձր մարդկային որակների ու հայրենասեր լինելու մասին: Ավելի ստույգ հայ ֆուտբոլիստը կարիքավորներին օգնում է իսկապես օգնելու համար՝ առանց որևէ շահադիտական նկատառումների: Հասարակության շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով Մխիթարյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչվեց 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ: Քվեարկության այս համակարգը դժգոհության ալիք էր բարձրացրել:

10 լավագույնների թվում էին մարզիկներ, որոնք հասարակության շրջանում այնքան էլ հայտնի չէին և ներկայացնում են մարզաձևեր, որոնք մեղմ ասած մասսայական չեն: Միևնույն ժամանակ տասնյակից դուրս էին մնացել տիտղոսակիր մարզիկներ որոնք բարձր մակարդակի մրցաշարերում բարձր էին պահել մեր երկրի պատիվը: Հայտնի մարզիկներ և սպորտի գործիչներ շտապեցին հայտարարելու, որ 10 լավագույն մարզիկների քվեարկության համակարգը ոչ այլ ինչ էր, քան բիզնես նախագիծ:


Մասնավորապես, ծախսելով 2-3 հազար ԱՄՆ դոլար և գնելով SIM քարտեր որոշ մասնակիցներ նախաձեռնել էին «քվեարկություն» և ընդգրկվելով լավագույն տասնյակում ՀԱՕԿ-ի կողմից ստացել էին մոտ 10 հազար դոլար արժողության «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա:

Վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին ավտոմեքենան նվիրաբերելով Մխիթարյանն ուղղակի պայթեցրեց այն համակարգը որը շահարկումների և քննարկումների առիթ էր դարձել: Ժողովրդի կողմից ստացած քվեն Մխիթարյանն ըստ էության նվիրաբերեց վիրավոր և հաշմանդամ զինծառայողներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերին տեղի ունեցած 10 լավագույ մարզիկների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը Մխիթարյանը ներկա չէր գտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում հագեցած գրաֆիկի պատճառով:

Երևան ժամանելուն պես Մխիթարյանը կատարեց բացառիկ այս քայլը: Հաշմանդամ և վիրավոր զինծառայողներին այցելելուց առաջ Մխիթարյանը ներկա էր գտնվել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը: Հանրահայտ ֆուտբոլիստի ներկայությունը «Փյունիկի» մարզադպրոցում իրական տոնի էր վերածվել ֆուտբոլով զբաղվող երեխաների համար: Այդ օրը մարզադաշտում ներկա բոլոր երեխաները կարողացան լուսանկարվել իրենց սիրելի ֆուտբոլիստի հետ:


http://www.1in.am/2319395.html


loading...

Փակել