Բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Սիրելի՛ պարոն Վարչապետ,
Ձեզ են դիմում Եվրոպայում բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի թավշյա ոչ բռնի հեղափոխության ակտիվ մասնակցություն ունեցած հպարտ հայաստանցի ուսանողներ:
Տեղեկացանք Վալերի Օսիպյանի նշանակման մասին և մեծ ոգևորություն ապրեցինք, բայց դրանից անմիջապես հետո սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ նորանշանակ ոստիկանապետն ուզում է Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերանշանակել նույն պաշտոնում, միանգամից հիասթափություն:
Ինչու հիասթափություն՝ խնդրում ենք ուսումնասիրել Գրիշա Վիրաբյանը ընդդեմ Աշոտ Կարապետյանի գործը, կարծում եմ կհամաձայնվեք, որ նման արատավոր երևույթները չպետք է գործ ունենան ոչ մի տեղ:
Մենք վստահ ենք, որ դուք հետևողական կլինեք, որ նման երևույթները տեղ չունենան մեր հասարակության մեջ, իսկ մենք այս և նմանատիպ այլ ինֆորմացիաներով կտեղեկացնենք Ձեզ սրանով մեր փոքր աջակցություն տալով Ձեր արդյունավետ աշխատանքին:
Եվ ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ 21-րդ դարը մերն է լինելու:
ԴՈՒԽՈՎ»: