loading...

Այսօր Առավոտից Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը



Դիտումներ ` 1243
Այսօր  Առավոտից Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը


Այսօր՝ հունիսի 13-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը՝ ի նշան բողոքի երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար։

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երեկ ողջ կարկուտն ավերեց մեր վերջին հույսը ու պատկան մարմիններից ոչ մի ոչ մի օգության ձեռք չենք տեսել։ Երեկվանից ահազանգում ենք է՛լ մարզպետարան, է՛լ թեծ գիծ, է՛լ գյուղատնտեսության նախարարություն, սակայն մեր զանգ-խնդրանքներն անպատասխան են մնում։ Ի՞նչ է, այս աստիճա՞ն արհամարհված պետք է զգանք մեզ։ Տան եղած-չեղածը գրավ ենք դրել, վարկերից գումար ստացել։

Չգիտենք՝ ոնց ենք սրա տակից դուրս գալու։ Լրիվ հայտնվել ենք անօգնական վիճակում։

Խնդրում ու պահանջում ենք կառավարությունից, որպեսզի գոնե այս անգամ սատար կանգնեն մեզ. գան, տեղում ծանոթանան, տեսնեն՝ ինչ վիճակ է տիրում։, հակառակ դեպքում համբերության բաժակը լցվել է, էլ տեղ չունենք, ճանապարհը պետք է փակենք։ Ավելի լավ է, սաղիս բռնեն, տանեն բերդեր՝ ասելով, թե մենք օրենք ենք խախտում ճանապարհը փակելով, քան մնանք անօգնական, անհույս»։ 

Նյութի աղբյուրը -http://newshay.ru/1771-aysor-aravoticlarvac-u-paytyunavtang-iravichak-ejmiacin-armavir-chanaparhin-1-tasnyakic-aveli-gyuxeri-bnakichner-pakel-en-chanaparhy.html


loading...

Փակել