Կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը խթանում է էստրոգեն հորմոնը:
Էստրոգենն արտադրվում և պահպանվում է ճարպային բջիջներում:
Փորձագետների մեծ մասը պնդում է, որ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում վաճառվող կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ էստրոգեն և պրոգեստերոն:
Այս տրամաբանությանը հետևելու դեպքում կարելի է վստահաբար ենթադրել, որ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքը ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն է պարունակում, քանի որ դրանք զուրկ են ճարպի մեծ մասից:
Այս պատճառով կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց խորհուրդ է տրվում ավելի քիչ ճարպոտ կաթնամթերք օգտագործել: Վերը նշվածից հետո մասնագետները ցանկացել են ապացուցել, որ ճարպոտ կաթնամթերքի օգտագործումն իսկապես մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, նաև մեծանում է կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը:
Ահա մթերքների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են ուսումնասիրության մեջ՝ Անարատ կաթ, Կոնցենտրացված կամ խտացրած կաթ, Պուդինգ, Պաղպաղակ, Եփած կրեմ, Ֆլան, Պանիր, Յոգուրտ, Կարագ:
Փորձի մասնակիցներին 12 տարի հետևել են, արդյունքները ցնցող են եղել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների դեպքում, որոնք ամեն օր օգտագործել են 1 կամ մի քանի բաժին յուղոտ կաթնամթերք, 64%-ով ավելի մեծ է եղել ցանկացած գործոնից մահանալու հավանականությունը և 49%-ով ավելի մեծ կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց համեմատ, ովքեր օգտագործել են ցածր յուղայնությամբ կաթնամթերք կամ ավելի քիչ կաթնամթերք օրական:
Հետազոտությունը ցույց է տալիս յուղոտ կաթնամթերքի և կրծքագեղձի քաղցկեղից մահվան կապը, սակայն դա չի ապացուցում, որ մեկն անխուսափելիորեն հանգեցնում է մյուսին:
Դրանց միջև իրական կապը պարզելու համար անհրաժեշտ են այլ թեստեր, փորձեր և ուսումնասիրություններ:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել ընդհանուր առողջական վիճակը.