1 թ. գ. աղացած սև պղպեղ ավելացրու լվացքի փոշու կամ գելի հետ: Այն լցրու ողողելու բաժնում, ոչ թե հիմնական՝ լվացող միջոցների բաժնում:
Պղպեղը կօգնի ազատվել հագուստի վրայի լվացքի փոշու հետքերից: Որպես կանոն, դա լվացքից հետո գույնի խամրելու հիմնական պատճառներից մեկն է:
2. Աղ
Մի քանի թ. գ. աղ ավելացրու լվացքին: Աղը կանխում է օճառի կպչելը մանրաթելերին, ինչը հագուստին փայլ կտա:
Նաև աղն օգնում է ամրապնդել նոր իրերի գույնը: Աղը լուծիր սառը ջրում, նոր հագուստը մեկուկես ժամով թրջիր:
3. Քացախ
Քացախը 100%-ով երաշխավորում է գույնի առավելագույն պահպանում: Այն վերացնում է օճառի մնացորդները և գործում է որպես գործվածքի բնական փափկեցուցիչ:
Մեկ բաժակ սպիտակ քացախ ավելացրու լվացքին, հոտը կվերանա, երբ հագուստը չորանա:
4. Կիտրոն
Կիտրոնի հյութը ոչ միայն կօգնի պահպանել հագուստի գույները, ալև հաճելի բույր կավելացնի:
5. Սուրճ
Սուրճը կամ սև թեյը հրաշալի օգնական են գույնի պահպանման հարցում: Այս միջոցն օգտակար է միայն սև գույնի հագուստի դեպքում:
2 բաժակ սուրճ կամ սև թունդ թեյ պատրաստիր, դրանք լցրու հենց թմբուկի մեջ: Բայց միայն սև հագուստ լվա. ուրիշ գույների հագուստը պետք կլինի նորից լվալ:
Հագուստի գույնը փրկել կօգնեն նաև կիտրոնաթթուն, կարտոֆիլի օսլան, օճառի տաշեղը:
Խառնիր յուրաքանչյուր բաղադրիչի մեկական ճ. գ., ավելացրու 1 թ. գ. աղ և ոչ մեծ քանակութամբ ջուր՝ որ շիլա ստացվի:
Ստացված միջոցը քսիր բծերի վրա, թող 12 ժամ: Հետո հագուստը լվա: