Սառնարանը մեր կենցաղի անբաժան ընկերն է:
Առանց սառնարանի հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյան:
Երբեմն սառնարանում տհաճ հոտ է տարածվում:
Այդ խնդիրը հրաշալի կերպով լուծում է ակտիվացված ածուխը:
Ակտիվացված ածուխի մի քանի հաբ մանրացնել փոշու տեսքով և ափսեով դնել սառնարանի մեջ:
Ողջ գիշեր թողնել:
Այն կլանում է տհաճ հոտերը:
Սառնարանի ներքին պատերը, դարակները մարքեք քացախի լուծույթի մեջ թրջած լաթով:
Եթե սառնարանում մշտապես դրված լինի սոդայով լցված բաց բաժակ, ապա տևական ժամանակ սառնարանում տհաճ հոտ չի լինի: