Համաձայնեք, բավականին տարածված երևույթ է այս սիտուացիան. Դուք ունեք շատ լավ բնակարան, սակայն այն միտքը, որ ծանր աշխատանքային օրվանից հետո դուք վերադառնալու եք տուն, ձեզ նյարդայնացնում է: Դուք աղմկոտ հարևաններ ունեք և ոչինչ չեք կարող անել դրա դեմ: Նրանք թույլ չեն տալիս ձեզ հանգստանալ ձեր սեփական տարածքում և օգտվել ձեր հանգստի իրավունքից, որն իբր ունեք օրենքով:
Ի՞նչ անել այդ դեպքում և ումի՞ց պահանջել հարցի լուծում:
Մի երիտասարդ տղա գտել է շատ պարզ և արդյունավետ միջոց, պատժելու աղմկոտ հարևաններին:
«Կա մի հին միջոց, որը իմացել եմ ֆիզիկոսներից դեռ այն ժամանակ, երբ սովորում էի դպրոցում:
Վերցնում ենք 8-10 լիտր տարողությամբ կաթսա, լցնում այնքան ջրով, որ 1,5-2 սմ մնա մինչև սահմանագիծը: Դնում ենք պահարանի վրա, իսկ կաթսայի տակ ամուր գրքեր ենք տեղավորում: Կաթսայի գլուխը պետք է ամուր կպչի առաստաղին: Ձայնի աղբյուրը մոտեցնում ենք կաթսային՝ մեծ ականջակալները բավական կլինեն(հագցնում ենք ականջակալները կաթսային այնպես, ինչպես մարդու գլխին ):
Կոնկրետ երաժշտությունը հարևանները չեն լսի, սակայն արձագանքն ու բասերը կծակեն նրանց ականջները այնքան ժամանակ, մինչև կանջատեք երաժշտությունը: Այս մեթոդի առավելությունն այն է, որ ձեզ այդ երաժշտության ձայնը ոչ մի կերպ չի խանգարում, քանի որ նույնիսկ ձեզ համար շատ հանգիստ ձայնը, կաթսան բազմապատկված փոխանցում է վերևի հարևաններին: Երկու տարի առաջ իմ վերևի հարևանը և նրա բարձր թփթփացնող երեխաները շարունակ փնտրում էին ձայնի աղբյուրը:
Նա անգամ իջավ ինձ մոտ, լսեց, զանգ տվեց կնոջը, որը տեղեկացրել էր, որ աղմուկը շարունակվում է, և հեռացավ:
Ահա տանն այսպիսի մի կոնստրուկցիա էի կառուցել՝ կանոնավոր ինստրուկցիայով և միացրել Hitler Gangnam Style 10 HOURS-ը:»
Նյութի աղբյուր ՝ http://hayinfo.net
loading...