Այո՛, մենք դիմացկուն ազգ ենք, մենք պողպատե ստամոքս ունեցող ազգ ենք, մենք ալմաստե աղիներ ունեցող ազգ ենք:
Ուտելու համար ոչ պիտանի, վտանգավոր մանրէներով հագեցած հավի կրծքամիսը կուլ ենք տալիս՝ չենք սատկում:
Պլաստմասե բրինձը կուլ ենք տալիս՝ չենք սատկում:
Բիբարախառը շաքարավազը կուլ ենք տալիս՝ չենք սատկում:
Քաղցկեղածին լոլիկը կուլ ենք տալիս՝ չենք սատկում:
Հիմա էլ ձիու միս ենք կուլ տալու և հաստատ էլի չենք սատկելու:
Մենք քիչ ենք, սակայն մեզ հա՛յ են ասում...
Կեցցե՛, Սննդի անվտանգության պետական ծառայությունը, որը այս ողջ աղբը իրացման կետերից «հավաքում» է միայն այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ կուլ ենք տվել:
Անվտանգ անտերություն...
(Էն բեղավոր ֆանտոմը ճիշտ էր ասում, էլի...Միայն կարտոլ կերեք, կա՛ր-տո՛լ)...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից