loading...

Ավտոբուսի վարորդը կանգնեցրել է աշխատանքը՝ ուղևորուհու հետ սիրով զբաղվելու նպատակով



Դիտումներ ` 516
Ավտոբուսի վարորդը կանգնեցրել է աշխատանքը՝ ուղևորուհու հետ սիրով զբաղվելու նպատակով

Իտալիայի Կոմո քաղաքում ավտոբուսի վարորդը կանգնեցրել է իր աշխատանքը, որպեսզի սիրով զբաղվի ուղևորուհու հետ, հայտնում է Euromag-ը:


Ավտոբուսը ճամփեզրին կանգնեցնելով և վթարային լույսերը միացնելով՝ վարորդն ամբողջովին սիրուն է տրվել, սակայն նրա բախտը չի բերել: Րոպեներ անց նրան նկատել է ոստիկանական մեքենան:

Այժմ սիրառատ վարորդը ստիպված է լինելու դատարանի առջև կանգնել՝ աշխատանքային ժամը խափանելու և հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածք ցույց տալու համար:

Նշվում է, որ այդ պահին պատահաբար անցնող ոստիկանները կարծել են, թե վարորդն իրեն լավ չի զգում, քանի որ ղեկի մոտ ոչ ոք նստած չի եղել և կոտրել են ապակիները, որպեսզի օգնություն ցուցաբերեն վթարային նշանները միացրած վարորդին:

Նյութի աղբյուրը ՝ http://yelaket.am/?p=19893&l=am


loading...

Փակել