Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսատ թողած սիգարն ավելի քան 12.000 դոլարով վաճառվել է ԱՄՆ-ում RR Auction աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, բրիտանացի առաջնորդն այդ սիգարը ծխել է 1947թ. մայիսի 11-ին՝ Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում: Հայտնի է, որ նմուշը պահպանվել է օդանավակայանի աշխատակիցներից մեկի շնորհիվ:
Տասը սանտիմետրանոց սիգարի վրա պահպանվել է դրա անվանումն ու Չերչիլի անունը կրող պիտակը (La Corona/Winston Churchill):
Նշվում է, որ սիգարը գնել է Ֆլորիդա նահանգից մասնավոր հավաքորդ: