loading...

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները անհանգստացած են…



Դիտումներ ` 1230
Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները անհանգստացած են…

operativ.am-ը գրում է.

«Արտերկրի մեր համերկրացիները թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել են թայմ աութում: Հատկապես ծանր է նրանց վիճակը, ովքեր երկիրը լքել են քաղաքական հալածանքների պատճառաբանությամբ:



Դիվանագիտական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` եվրոպական երկրների և ԱՄՆ իշխանությունները, որտեղ ապաստանել են ՀՀ քաղաքացիները, վերջիններիս ներքին կարգով հրահանգում են վերադառնալ հայրենիք` հասկացնելով, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, և այլևս չկա այն իշխանությունը, որին իրենք ընդդիմացել են:


Այդ հանգամանքը խուճապի է մատնել հսկայական ծախսեր կատարած, տունուտեղ վաճառած ու փաստաբաններին բավական մեծ գումարներ վճարած մարդկանց: Նրանք ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին»:

http://operativ.am/?p=283402&l=am


loading...

Փակել