loading...

Արտակարգ իրավիճակ։ Անհայտ անձինք հարձակվել են գյուղի վրա. ինը մարդ է զոհվել



Դիտումներ ` 704
Արտակարգ իրավիճակ։ Անհայտ անձինք հարձակվել են գյուղի վրա. ինը մարդ է զոհվել

Երկուշաբթի զինված մարդկանց խումբը հարձակվել է Ֆիլիպինների Բասիլան նահանգի գյուղերից մեկի վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
 



Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով՝ շուրջ 05։30-ին։ Մահմեդական Մինդանաո ինքնավար շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Ռեուբեն Թեոդոր Սինդակը հայտարարել է, որ զինված տղամարդիկ գյուղ են մտել, սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ եւ այրել տները։ Նրա խոսքով՝ հարձակմանը 50 մարդ է մասնակցել։ Ոստիականությունը դեռ չի պարզել, թե ո՞վ կարող է կանգնած միջադեպի հետեւում։
Տարածաշրջանում գործող դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը։

loading...

Փակել