loading...

Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիահերձարանում



Դիտումներ ` 2434
Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիահերձարանում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայության տակ գործող դիահերձարանում երեկվանից գտնվող տարեց կնոջ հարազատներին առավոտից միչև ժամը 17:00-ն չէր հաջողվում համոզել աշխատակիցներին, որ դիակը տանեն իրենց հետ բերված դագաղով: Դիահերձարանում պնդել են, որ դիակը պետք է տանեն իրենց կողմից տրամադրվող դագաղով՝ դրա դիմաց վճարելով 65.000 դրամ: 



Այս մասին SHAMSHYAN.com թղթակցի հետ զրույցում պատմեց հանգուցյալի որդին` Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ Ջիվան Մագնեսյանը՝ մանրամասնելով. «Առավոտ շուտ եկանք, որ դիակը տանենք:

Դիահերձման համար պահանջեցին 95.000 դրամ, որ սովորաբար կես գինն է լինում, իսկ դագաղը մենք մեր հետ բերել էինք: Երբ իմացան, որ ուզում ենք մեր հետ բերված դագաղով տանենք, վրդովվեցին, և ստեղծեցին լարված իրավիճակ: 


Մեզ ցույց տվեցին իրենց մոտ եղած դագաղը, որ նույն մեր հետ բարվածից էր, սակայն եթե մենք վճարել էինք 35.000 դրամ այստեղ մեր վրա հաշվում են 65.000 դրամ: Մի խոսքով՝ իրավիճակն այնպես լարվեց, որ ոստիկանություն կանչեցին: Մենք, իհարկե, հասկանալով, որ այլ տարբերակ չունենք, վճարեցինք և 95.000 դիահերձման և 65.000 դագաղի գումարը: Վերջում հանգուցյալի որդին ասեց, որ այս քայլով ուզում է բոլոր մարդկանց իրազեկել այդտեղ տիրող իրավիճակի մասին և, որ իր նման մարդիկ անակնկալի չգան:


loading...

Փակել