Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։
Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հրանտ Գ.-ն Ոստիկանություն ահազանգել է, որ գիշերը անցկացրել է Շևչենկո փողոցի 6 հասցեում գործող «Լյուքս» հյուրանոցում, որտեղ իր հետ ժամանակ է անցկացրել մի մարմնավաճառուհի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրանտ Գ.-ն մարմնավաճառուհու հետ «թեժ գիշեր» անցկացնելուց հետո առավոտյան հայտնաբերել է, որ մարմնավաճառուհին իրենից գողացել է իր մոտ եղած 300 հազար դրամը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: