loading...

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Ի՞նչ կապ ունի մահացած և երեկ հայտնաբերված 26-ամյա երիտասարդը հայտնի գործարարի հետ.



Դիտումներ ` 1558
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Ի՞նչ կապ ունի մահացած և երեկ հայտնաբերված 26-ամյա երիտասարդը հայտնի գործարարի հետ.

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին։ Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ։



«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը` Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու։ Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ։ 


Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը։

Այդ օրվանից հետո երիտասարդը այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ»։

http://www.1in.am/2304504.html


loading...

Փակել