loading...

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»



Դիտումներ ` 1441
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի, 40-ամյա Ռուզաննա Դ.-ի հաղորդման փաստով:

 
 


Վերջինս հայտնել է, որ իր ընկերուհին, համաքաղաքացի, 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել: Որոշ ժամանակ անց նա իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ: 


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի, ոստիանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորոթյամբ, Արմինե Խ.-ի հարազատների հետ համատեղ իրականացրել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: 


loading...

Փակել