Որքան մեծանում է կնոջ տարիքը, այնքան շատ խնամք է պահանջում նրա մաշկը՝ ավելի թարմ և երիտասարդ տեսք ունենալու համար: Աչքերի տակ գոյացող «պարկերը» վերացնելու համար կանայք հաճախ են դիմում կոսմետիկ միջոցների, սակայն տնային պայմաններում շատ հեշտությամբ կարելի է պատրաստել մաշկը ձգող և թարմացնող արդյունավետ միջոց:
Հարկավոր է
2 ձվի դեղնուց (նախապես սառեցված)
1 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
Բաղադրանյութերը պետք է հարիչով լավ խառնել և արագ քսել աչքերի շուրջ: «Դիմակը» կարելի է պահել 15-25 րոպե, ապա զգուշությամբ լվանալ: Շաբաթական 2-3 անգամ օգտագործելու դեպքում այս միջոցը արագ կօգնի ազատվել ոչ միայն աչքերի տակի «պարկերից», այլև մանր կնճիռներից: