loading...

Արցախցի փոքրիկ է ծնվել․ ընտանիքը երեխային անվանակոչել է Արայիկ՝ ի պատիվ Արցախի նախագահի



Դիտումներ ` 331
Արցախցի փոքրիկ է ծնվել․ ընտանիքը երեխային անվանակոչել է Արայիկ՝ ի պատիվ  Արցախի նախագահի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը:
Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյը, որն Արցախում շախմատի երկակի չեմպիոն է, իր հետ բերել է բոլոր դասագրքերը:
Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին:
 

loading...

Փակել