Հեռավոր մի գյուղում ապրում էին երեք քույրեր:
Մեկը տգեղ ու անբան, մյուսը՝ չար ու ստախոս, իսկ երրորդը բարի, աշխատասեր ու գեղեցկուհի:
Մի օր նրանց մոտ եկավ Ճակատագիրը:
- Ես եկել եմ ձեր բախտը բաժանեմ:
Տգեղ ու անբան քրոջը ամուսնացրեց հարևան գյուղի մի գեղեցիկ ու աշխատասեր տղայի հետ:
Չար ու ստախոս քրոջն ամուսնացրեց մի բարի ու ազնիվ երիտասարդի հետ:
Իսկ կրտսեր քրոջը տարավ մի աղքատ, հարբեցող, անբան ու չար երիտասարդի մոտ.
- Ահա սա էլ քո բախտը:
- Միթե՞ աշխարհում էլ ուրիշը չկար, ինձ բաժին հասավ ամենավատը:
- Աշխարհում ուրիշներ շատ կան, բայց քո նմանը չկա, նա առանց քեզ կորած է: