Բաղադրամասեր
կաղամբ
1 գլուխ տավարի աղացած միս
1 կգ գազար
500 գր լոլիկ
8 հատ սոխ
2-3 գլուխ գետնանուշի
յուղ հավի արգանակի խորանարդիկ
1 հատ բուլղարական պղպեղ
2 հատ կանաչ սոխ
1 ցողուն սխտոր աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը Կաղամբի թերթիկներն առանձնացնել, 10 րոպե պահել եռացող ջրի մեջ, այնուհետև հանել, հովացնել: Գազարը մանր կտրատել: Հինգ րոպե եփել աղաջրում: Միսը, կես գլուխ կտրատած սոխը և սխտորը խառնել: Ավելացնել աղը, գազարը, խառնել: Կեղևահանած լոլիկները, մնացած սոխը, կանաչ սոխը, բուլղարական պղպեղը մանրացնել: Մսի խճողակը փաթաթել խաշած կաղամբի թերթիկների մեջ, շարել կաթսայում, ապա մի փոքր գետնանուշի յուղ լցնել և եփել թույլ կրակի վրա: Մատուցել բրնձի հետ:
Նյութի աղբյուր ՝ https://xohanoc.am/hy/site/index