loading...

Ամուսինների աղոթքը ջարդու՞մ է սատանային



Դիտումներ ` 556
Ամուսինների աղոթքը ջարդու՞մ է սատանային

Շատ լավ բան է երբ ամուսինները միասին աղոթում են ամեն օր: Բայց միլիոնավոր ընտանիքներում սա չի պատահում: Սա այն պատճառով է, որ ձեր կյանքի թշնամին՝ Սատանան, ամեն ինչ անում է, որ խանգարի:

Ցանկացած բան, որ ամուսիններին մտքով մոտեցնում է իրար, որ համաձայնություն լինի, վտանգավոր է Սատանայի համար, որովհետև նա կպարտվի այդտեղ: 



Նա ձեր դեմ կպայքարի ձեր ուշադրությունը շեղելով, թյուրիմացություններ ստեղծելով, խանգարելով, իրար նկատմամբ վախ առաջացնելով, հոգնածություն բերելով ու հազար ու մի նման հնարքներ առաջացնելով, որ դուք իրար հետ չաղոթեք, կամ իրար հետ միաբան չլինեք մտքով:


Ժողովուրդ ջան, հիշեք, որ «մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ՝ … խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփ 6:12):

Եթե այս չարի դեմ պատերազմեք Տեր Հիսուսի անունը կանչելով և ընտանիքներում իրար հետ աղոթելով, ապա կհաղթեք: Պետք է սկսել փոքր քայլերից: 

http://henaran.am/332442.html


loading...

Փակել