Երեկ առավոտյան Արմենիայով հաղորդում էի նայում և մի պահ չհասկացա՝ աչքի՞ս է երևում, թե Նունե Եսայանի ամուսինը՝ Ավո Խալաթյանը, առավոտ կանուխ հաղորդում է վարում իր սիրելի կնոջ հետ։
Խոսվում էր Նունե Եսայան եւ Սոսո Պավլիաշվիլի զուգերգի տեսահոլովակի մասին։ Չեմ ուզում անդրադառնալ տեսահոլովակին, ամբողջովին կլանված դիտում էի Նունեի ամուսնու դիմային «ժեստուկուլյացիան», որ ամբողջովին կենցաղային էր և տված լուրջ- լուրջ հարցերն արդեն չէին ներգործում։
Բա Նունեի տաղավար մտնելն ու Ավոյի դռնբաց ժպի՜տը․․․
Էլի մի հաղորդավարուհի էր մասնակցում իրենց հարցազրույցին, բայց այնպիսի տպավորություն էր, որ ուզում էի ասել՝ ի՞նչ ես խցկվել «մատի ու մատանու արանքը», թող ամուսիներով «ջիգյարո՜վ զրուցեն»։
Ինչևէ, ամեն ինչ տեսել էի, ասենք, որ հաղորդավարներն ամեն օր իրենց շրջապատի «մարդկանց տնավարի խոսցնում են», բայց որ մարդ ու կնիկ իրար հետ հարցազրույցի դուրս գան, չէի տեսել․
մարդը հարցներ՝ էլ ի՞նչ ծրագրեր ունեք։ « Ուղղակի «կաշմար վիճակ էր»։
ՀԳ Զուգերգի մասին հազար անգամ անդրադարձել էին, պարտադի՞ր էր մի հատ էլ "վրով Ավոն անցներ՛՛։