loading...

Ահա, թե ով է այն հայ օրենքով գողը, ով դեմ է դուրս եկել ադրբեջանցի և վրացի օրնեքով գողերի դեմ և պայքարում է Ռուսաստանի քրեական «թագի» համար



Դիտումներ ` 3387
Ահա, թե ով է այն հայ օրենքով գողը, ով դեմ է դուրս եկել ադրբեջանցի և վրացի օրնեքով գողերի դեմ և պայքարում է Ռուսաստանի քրեական «թագի» համար

armtimes.com-ը գրում է. Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսը և Էդուարդ Թբիլիսկին քրեական աշխարհի ամենաազդեցիկ ֆիգուրներից են: Բայց մինչ այսօր ռուս գլխավոր մաֆիոզի տեղը դեռ թափուր է: Հիմնական պայքարը ընթանում է հին ֆորմացիայի «գողականների» և գողերի նոր սերնդի ներկայացուցիչների միջև: Քրեական թագի գլխավոր հավակնորդների մասին պատմում է Ռիա Նովոստի գործակալությունը:

Վրաստանի բնակիչ Զախարի Քալաշովը՝ նույն ինքը Շաքրո Մոլոդոյը, դեռ երիտասարդ տարիքում երկու անգամ հասցրել է բանտում հայտնվել: Թբիլիսիի բանտում ստանալով «օրենքով գողի կոչում»՝ նա տեղափոխվել է Մոսկվա և զբաղվել ռեստորանային բիզնեսով: Օրինականից զատ, նա ունեցել է նաև ստվերային եկամուտներ: Իր դեմ իրականացրած երեք մահափորձերից հետո Շաքրոն տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ շարունակել է քրեական գործունեությունը:



Այստեղ տեղի ոստիկանությունը ռուս մաֆիոզների նկատմամբ որս է հայտարարել: Վտանգը զգալով՝ Քալաշովը թաքնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այստեղ ոստիկանությունը ձերբակալել է նրան ու հետ ուղարկել: Իսպանիայի դատարանը Քալաշովին դատապարտել է ինը տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ նրան սպասում էին նաև պատմական հայրենիքում, որտեղ մարդու առևանգման համար հեռակա դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման: Քրեական հեղինակությունը Վրաստանի փոխարեն գնում է Ռուսաստան: 2015թ-ին 8 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով նա կրկին հայտվում է բանտում: Հիմա 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Վրաստանում ծնված Էդուարդ Ասատրյանը՝ Էդիկ Թբիլիսկին, օրենքով գողի կոչումը ստացել է դեռ 1990-ականներից: Պնդում է, որ իրեն «թագադրել» են վրացական բանտում:


Հասցրել է նաև լինել հայտնի Վլադիմիրյան բանտում, որտեղ պատիժը կրել է հայտնի Սաշա Սեվերնիի հետ: 2017թ-ի ամռանը 50-ամյա քրեական հեղինակությունը բանտից դուրս է եկել:

Բաքվեցի օրենքով գող Նադիր Սալիֆովը՝ Լոտու Գուլին 1995 թ-ին 27 տարվա ազատազրկման էր դատապարտվել շորթման, մարդկանց առևանգման և զենքի անօրինական պահման համար: Sputnik Азербайджан-ի տվյալներով, նույնիսկ բանտում նա մի շարք հանցագործություններ է իրականացրել՝ բջջային հեռախոսներով հարուստներից գումար է շորթել: 2017թ-ի ամռանը Գուլին ժամկետից շուտ ազատ է արձակվել: Որոշ տվյալներով՝ 45-ամյա Գուլին հիմա Թուրքիայում է, որտեղ հավաքներ է անցկացնում, լուրջ թիմ ստեղծում:

http://lraber.info/?p=29168&l=am


loading...

Փակել