Շատ մարդիկ օգտվում են IKEA խանութից, քանի որ այնտեղ կան ավելի բազմազան իրեր և գները բավականին հարմար են։ Այս խանութից կարելի է գնել ամեն ինչ տան համար, սկսած կահույքից, վերջացրած տարբեր դեկորատիվ իրերից և այլն։ Շատերը երևի թե ունեն շվեդական այս բրենդի մեծ բաժակներից։
Դուք երբևէ չեք նկատել, որ բաժակի ներքևում կա մի փոքր, կարելի է ասել, փոս։ Այնպիսի տպավորություն է, որ բաժակը կոտրված է։ Եթե տեսել եք, ապա երևի թե մտածել եք, թե ո՞րն է նրա դերը։ Պատասխանը ձեզ կզարմացնի։
Թվում է, թե բաժակը կոտրված է, սակայն դա այդպես չէ, քանի որ IKEA ընկերության բոլոր բաժակներն ունեն այդ նույն տեսքը։ Այս հարցը բարձրացրել էր համացանցի օգտատերերից մեկը։ Պատասխանները շատ էին, բոլորը փորձում էին ստեղծագործական ոճով մոտենալ այս հարցին։
Ինչ-որ մեկն ասում էր, որ դա դանդաղացնում է տաքության կորուստը։ Կային նաև այնպիսի կարծիքներ, որ դա տալիս է բաժակին կայունություն։ Ոմանք մտածում էին, որ դա օգնում է խուսափել վակումից, երբ բաժակը հարթ մակերևույթի վրա է։ Սակայն այդ ամենը ճիշտ չէ։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է։
Այս փոքրիկ փոսը նրա համար է, որպեսզի ջուրը չհավաքվի ներքևի հատվածում, երբ այն լվացվում է ամանները լվանալու սարքի մեջ։ Դրա շնորհիվ ջուրը պարզապես հոսում է հատակից։ Ամեն ինչ հանճարեղ է մտածված: