loading...

Ահա թե ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ մենք միանգամից հրաժարվում ենք սուրճից



Դիտումներ ` 513
Ահա թե ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ մենք միանգամից հրաժարվում ենք սուրճից

Մարդկանց հսկայական մի մասը իր օրը սկսում է մի բաժակ սուրճով: Սակայն եթե մարդը ցանկանում է հրաժարվել այս սովորությունից, ապա տառապում է իր կենսակերպի փոփոխության պատճառով: Նրա մարմինը ենթարկվում է քիմիական փոփոխությունների: Կողմնակի ազդեցությունները կարող են լինել բավականին նկատելի եւ սուր:

Կոֆեինից հրաժարվելու դեպքում ամենատարածված ախտանշաններից մի քանիսը՝ թուլության զգացում, ֆիզիկական պասիվություն, նոր իմացությունների ձգտման բացակայություն: Դա պայմանավորված է նրանով, որ օրվա ընթացքում կոֆեինը կարևոր դեր է խաղում էներգետիկ նյութափոխանակության ժամանակ՝ բարձրացնելուվ շարժիչ ֆունկցիան:

Սակայն ախտանշանները այս շրջանակներից դուրս են գալիս: Գլխացավերն ու արյան ցածր ճնշումը  հանդիսանում են ամենատարածված ու հեշտ ախտորոշվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են կոֆեինից հրաժարվելուն:

Սակայն խնդիրները սրանով չեն ավարտվում: Որոշ ծայրահեղ դեպքերում մարդիկ ենթարկվում են այնպիսի սիմպտոմների, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, մկանային ցավերը և մկանային կարծրությունը:

Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ը բացահայտել են, որ օրգանիզմը կարող է ենթարկվել կոֆեինից հրաժարվելու պատճառով առաջացող որոշակի ախտանշանների, եթե անգամ նա օգտագործել է օրական  ոչ նշանակալի քանակության՝  100 մգ սուրճ:  Սուրճի միջին չափաբաժինը  պարունակում է 95-165մգ կոֆեին: FDA –ն  խորհուրդ է տալիս չօգտագործել 400 մգ-ից ավելի կոֆեին:

Կոֆեինից հրաժարվելու ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վերջին ընդունումից 12-24 ժամ հետո, իսկ պիկը սկսվում է  20-51 ժամ անց և կարող է տևել 2 օրից մինչև  9 օր:

Նյութի աղբյուր ՝ http://hayinfo.net


loading...

Փակել