loading...

Ադրբեջանի չի կարողանում պահել Նախիջևանը․



Դիտումներ ` 943
Ադրբեջանի չի կարողանում պահել Նախիջևանը․

Թուրքական «Սյոզջու» պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի Թուրքիան ցանկանում է ռազմաբազա տեղադրել Նախիջևանում։ Նախիջևանում իհարկե միշտ մեծ է եղել թուրքերի դերը և նշանակությունը, սակայն ռազմաբազայի առկայության դեպքում իրավիճակը էլ ավելի կփոխվի։ Տարիներ շարունակ Իլհամ Ալիևը փորձել է իր ձեռքի տակ պահել Նախիջևանի ռազմական և քաղաքական ղեկավարությանը։

Վերջին շրջանում Ալիևի իշխանությունը նույնիսկ փորձեց իր ռազմավարությունը օգտագործել նաև Նախիջևանի բանակում և սադրել առաջնագծում իրավիճակը։ 



Բանն այն է, որ դա նրան չհաջողվեց, քանի որ հայկական բանակի կողմից ստացավ համարժեք պատասխան, Նախիջևանի ղեկավարությունն էլ ուրախությամբ չէր ընդունել Հայաստանի հետ հարաբերությունները նման ձևով լարելու որոշումը։ Դրանից հետո պաշտոնից ազատվեց Նախիջևանի ղեկավարը և նշանակվեց նոր ղեկավար։

Նույնիսկ ռազմական ոլորտում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ։ Սակայն նույնիսկ այս ամենից հետա Ալիևը չի կարողանում իր ցանկությամբ պահել Նախիջևանը և այնտեղ ևս լարել իրավիճակը։ 


Այս ամենը հաշվի առնելով և որոշ բանակցությունների արդյունքում թուրքական կողմը ռազմաբազա հիմնելու մասին լուրեր տարածելով փորձում է ստուգել տարածաշրջանի արձագանքը։ Քանի որ ռազմաբազա տեղադրելու դեպքում նա կանգնում է ոչ միայն Հայաստանի այլ նաև ռուսական բանակի դիմաց։

Այդ միտքը կարող է դուր չգալ նաև Թեհրանին։ Եվ վերջապես, թուրքական կողմը չի ցանկանում ռազմական բախում ունենալ Հայաստանի հետ։ Այս քայլով Թուրքիան կվերահսկի Նախիջևանի ղեկավարությանը իր ռազմական ղեկավարության միջոցով և փաստացի իրենք կլինեն այդ տարածքի ղեկավարները։ Իսկ թե դրա արդյունքում ինչպես կզարգանա հետագա հարաբերությունները դեռ պարզ չէ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1798464410202287?__xts__[0]=68.ARBi4XTqA5Lw8RISfM7mw4KkNI1Dxw9w9x9eBK98_x5QrNAfSA6LtkKOQ91ZFfyoLuzcF_KTmjrdPvTcew_FpEfvmwabHm0yT4WOxSO_nLqwlassddu287JHB46eYAsjquQTpJRIutMUvc_kk29AH8XE2kOJhRTPR-CnKfVFwRu4Vbj5dGNkP4NZjCJaMcH4N6Ul4pJrqb2w3vo4i4an-80i10aG20QlS1Mb0eVzOg&__tn__=-R


loading...

Փակել