loading...

Ադրբեջանցիները լայնածավալ հակահայկական արշավ են պատրաստում Ռուսաստանում. Իսկ մենք ինչ՞ով ենք զբաղված. Տեսանյութ



Դիտումներ ` 1099
Ադրբեջանցիները լայնածավալ հակահայկական արշավ են պատրաստում Ռուսաստանում. Իսկ մենք ինչ՞ով ենք զբաղված. Տեսանյութ

Վերջին ժամանակներս ադրբեջանցիները կտրուկ մեծացրել են իրենց հակահայկական գործողությունները Ռուսաստանում: Բաքվի ռազմավարությունը կայանում է նրանում, որ մինչև իրենց համար բարենպաստ ֆոն չձևավորվի Ռուսաստանում, Ադրբեջանը չի կարող վստահ ինքնուրույն գործողություններ սկսել ղարաբաղյան ճակատում:

 Բաքուն այս հարցում ռեսուրսներ չի խնայում: Աշխատում են Ռուսաստանի քաղաքական, զինվորական, հասարակական տարբեր շրջանակների հետ: Որպես հիմնական թիրախ ընտրել են , այսպես կոչված եվրասիական գործիչներին, որոնց մեջ մեծ է մեծ կայսրության հանդեպ կարոտախտը: 
 



Օրինակ այս օրերին մեծ աղմուկ են բարձրացրել Նժդեհի արձանի շուրջ Երևանում: Սակայն գլխավոր գաղափարական գիծը, որ տանում են ադրբեջանցիները դա նա է , թե իբր Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի փլուզման մեջ վճռոշ դեր են կատարել հենց հայերը: Հենց այս շարքից է նաև վերջերս պատրաստած իրենց կողմից «Принцип домино» փաստա-վավերագրական ֆիլմը, որի նպատակն է ցույց տալ թե ինչ վատ դեր են կատարել հայերը ռուսների դեմ:

 Իսկ մեր, այսպես կոչված, վերնախավը շարունակում է իր քեֆ-ուրախությունների շարքը մինչև նոր, իրենց համար անսպասելի հնարավոր զարգացումները : 
 


Մանավանդ որ, իրենք կորցնելու շատ բան չունեն: Լավագույն դեպքում կբախկվեն մեր 18 տարեկան երեխաների մեջքի հետևում, իսկ վատագույն դեպքում զորիբալայանական ոճով մեր պարտությունների ողջ մեղքը կբարդեն թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, պետք լինի, չեն խնայի, նույնիսկ ամերիկացիների ու եվրոպացիների վրա. ինչպես միշտ:

 

http://Zham.am


loading...

Փակել