Ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած` շփման գծում մշտական մոնիտորինգի այնպիսի մեխանիզմների կիրառմանը, որոնք կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը և կգրանցեն, թե իրականում որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը:
Հրաժարվելով նշված առաջարկից, ինչ են անում նրանք, և ինչ ենք անում մենք…
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի ագրեսիվ ու հանցագործ գործողություններին միջազգային ատյանների հայտնի վերաբերմունքը մեզ ստիպում է այսուհետ շատ ավելի հաճախ ու խստագույնս պատժել Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած ոտնձգություն:
Հակառակորդի կողմից ոչ մի ոտնձգություն, սանձարձակություն անպատասխան չի մնալու: