ԱՆՀԱՊԱՂ ՏԱՐԱԾԵՔ ՏԵՍԵՔ ՈՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ սարսափելի է ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ Երևանի դպրոցներից մեկում 2 աշակերտ ինքնասպան
Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել:
Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:
Tert.am-ի տեղեկություններով` աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ
ինքնասպանության փորձ անելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն
է, որն աշակերտները չեն վճարել: Ոստիկանության լրատվական ծառայությունից
հաստատեցին, որ նման դեպք գրանցվել է. «Հանգամանքները պարզվում են,
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում»:
Պարզելու համար, թե Կրթության և գիտության նախարարությունը տեղյա՞կ է կատարվածի մասին և
ի՞նչ է նախաձեռնում, Tert.am-ը կապ հաստատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ:
«Լրատվամիջոցներից ենք տեղեկացել, որ ավագ դպրոցներից մեկում նման դեպք է գրանցվել:
Այս պահի դրությամբ պարզում ենք, թե որ դպրոցում է նման դեպք գրանցվել և գրանցվե՞լ է, թե ոչ»,-ասաց նա։