loading...

ԱԿՏԻՎԻՍՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՅՏՆԻ Է․ ՖՈՏՈ



Դիտումներ ` 2391
ԱԿՏԻՎԻՍՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՅՏՆԻ Է․ ՖՈՏՈ

Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում փողոցը փակած ցուցարարներին նկատմամբ բռնության փորձ է կատարվել։ Բայց ոչ թե իշխանության եւ ոստիկանների, այլ երթեւեկող Ջիպի վարորդն է իջել մեքենայից եւ փողոցը փակած երիտասարդների վրա հարձակվել։

Ոստիկանները չեն միջամտել կատարվածին։ Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց հայտնի է, թե ով է մեքենայի տերը եւ ով է եղել բռնություն կիրառողը՝ ինչ- որ ՀՀԿ-ականի ընտանիքի անդամ է, բայց դեռեւս չի հրապարակում անունը։



Մեզ փոխանցեցին, որ սեւ Ջիպը, որի ղեկին գտնվող անձը վրդովվել է փողոցը փակ լինելուց եւ իջել ու հարձակվել է ուսանողների վրա, պատկանում է Մասիսի քաղաքապետի եղբորը։

Իսկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսան է։ Այնպես որ՝ զարմանալի չէ ո՛չ «զայրույթը», ո՛չ բռնությունը։

 


loading...

Փակել