loading...

Ա1 պլյուս, Ռոբ մինուս…



Դիտումներ ` 1028
Ա1 պլյուս, Ռոբ մինուս…

2002 թվականի ապրիլի 2-ին, «Ա1+» և «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները զրկվեցին եթերից։ Անցած տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման10-ից ավելի մրցույթների և բոլոր դեպքերում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ լիցենզիա չի ստացել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատեց, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության՝ ազատորեն տեղեկություններ և գաղափարներ տարածելու իրավունքը և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին որպես վնասի և դատական ծախսերի հատուցում։

Եթերազրկվելուց հետո «Ա1+»-ը շարունակել է աշխատել իր ինտերնետային կայքի միջոցով։ Ընկերությունը նաև իր թողարկած լուրերը տարածում է տեսանյութերի փոխանցման YouTube ցանցի միջոցով։

Այս պատմության մեջ խիստ ուշագրավ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը: Շատերը դեռ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանությունից հետո վստահ էին, որ «Ա1+»-ը եթերազրկվելու է, որովհետև այս հեռուստաընկերությունը միակն էր, որ հանրությանը իրազեկեց դաժան ոճիրի մասին, երբ Քոչարյանի թիկնապահը նրա իմացությամբ դաժանաբար սպանել էր Պողոս Պողոսյանին` նախագահին բարևելու համար:

 



Մյուս կողմից` հաջորդ տարի տեղի էին ունենալու նախագահական ընտրություններ և Քոչարյանին պետք էր, որպեսզի անխտիր բոլոր հեռուստաընկերությունները գտնվեին Բաղրամյան 26-ի տոտալ վերահսկողության տակ:

«Ա1+»-ի փական պատմությունը լավագույնս բացահայտում է Ռոբերտ Քոչարյանի մենթալիտետը, նրա արժեքային համակարգը: Հայաստանի երկրորդ նախագահը եղել է ազատ խոսքի, մամուլի հետևողական թշնամին:

Նա մի քանի անգամ դատի է տվել նաև «Առաջին լրատվական»-ին: Նախկինում նրա հույսը դատական ռեպրեսիվ, կոռումպացված համակարգն էր:

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո չգիտես, թե ինչի վրա է հույսը դրել Քոչարյանը, մանավանդ` այս անգամ նա «Առաջին լրատվական»-ին դատի է տվել իր համար խիստ խոցելի Մարտի 1-ի թեմային առնչվող հրապարակման համար:


Քոչարյանի հացը կարող է հակառակ էֆեկտն ունենալ. դա առիթ է դառնալու` ավելի հանգամանալից խոսելու հասարակության նկատմամբ Քոչարյանի տեսած հաշվեհարդարի մասին:

Սրանից 16 տարի առաջ, երբ «Ա1+»-ը եթերազրկվել էր, Երևանում զանգվածային ցույցեր տեղի ունեցան` «Ա1 պլյուս, Ռոբ մինուս» ցուցապաստաառներով: Հասարակայնությունը դեռ 16 տարի առաջ մերժում էր Ռոբերտ Քոչարյանին` ազատ մամուլի դեմ կատարած ոտնձգությունների համար:

Թավշյա հեղափոխությունը բարձրացրել է հանրային պահանջների նշաձողը:

«Ռոբ մինուս»-ն այս պահին ենթադրում է Ռոբերտ Քոչարյանի քրեական պատասխանատվություն, ամբողջ խնդիրն այն է` որ գործով:

http://www.1in.am/2382822.html


loading...

Փակել