Չափազանց ափսոս է, երբ ճերմակ սպիտակեղենը ժամանակի ընթացքում ստանում է դեղնավուն կամ մոխրագույն երանգ, սակայն ձեռքդ չի գնում գցել դրանք: Գոյություն ունեն 4 արդյունավետ միջոց, ինչպես պահպանել իրերը ճերմակ:
Սպիտակեցում կիտրոնի հյութով
Այն կթարմացնի սպիտակ գույնը և կօգնի ազատվել քրտինքի և յուղի հետքերից:
Ձեզ անհրաժեշտ են․
- 250 մլ կիտրոնի հյութ
- 2 լ ջուր։
Եռացրեք ջուրը և ավելացրեք կիտրոնի հյութը: Սպասեք մինչև ստացված լուծույթը սառի, իսկ այնուհետև թրջեք նրա մեջ սպիտակ իրերը՝ պահոկով 2 ժամ:
Հանեք իրերը լուծույթից և կրկին անգամ մշակեք խնդրահարույց տեղերը կիտրոնի հյութով: Լվացեք իրերը մեքենայում՝ օգտագործելով սովորական լվացքի փոշի:
Սպիտակեցնում աղով
Աղը օգնում է պայքարել ներծծվող հետքերի հետ: Այն նաև օգտագործում են օձիքները սպիտակեցնելու համար:
Ձեզ անհրաժեշտ են․
- 1 ճաշի գդալ աղ
- Կես կիրոնի հյութ։
Խառնեք կիտրոնի հյութը և աղը մինչև մածուկանման զանգված ստանալը: Քսեք այն խնդրահարույց տեղերի վրա: Թողեք իրերը կես ժամով, այնուհետև լվացեք սովորական եղանակով:
Սպիտակեցում սպիտակ քացախով
Քացախը ոչ միայն հեռացնում է հետքերը, այլև ախտահանում, հանում տհաճ հոտը:
Ձեզ անհրաժեշտ են․
- 250 մլ սպիտակ քացախ
- 2 լ տաք ջուր։
Խառնեք քացախը ջրով և թողեք իրերը լուծույթի մեջ՝ 8 ժամով: Լվացեք իրերը սովորականի նման:
Սպիտակեցում նարնջի կամ կիտրոնի կեղևով և ջրածնի պերօքսիդով
Սա այն դեպքն է, երբ սպիտակեցումը կարելի է համատեղել արոմաթերապիայի հետ: Ցիտրուսների բույրը ուղղակի հիասքանչ է:
Ձեզ անհրաժեշտ են․
- 5 կիտրոնի կամ նարնջի կեղև
- 2 լ ջուր
- 2 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ։
Կեղևը լցրեք ջրի մեջ և եռացրեք: Թողեք այն սառի, անցկացրեք քամիչով և ավելացրեք ջրածնի պերօքսիդ: Թրջեք իրերը լուծույթի մեջ՝ 2 ժամով և լվացեք սովորական եղանակով: