loading...

4 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ՝ ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ



Դիտումներ ` 1831
4 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ՝ ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

4 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ՝ ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

 

Հասկանալ, թե ուր են գնում գումարները, և մի փոքր խնայողություն անել՝ հեշտ խնդիր չէ։ Ինքնաբուխ ցանկությունների պատճառով առաջացող չպլանավորված ծախսերը հանգեցնում են նրան, որ գրպանն ավելի շուտ է դատարկվում, քան մենք սպասում էինք։

FBH.am կայքը Ձեզ է ներկայացնում անձնական և ընտանեկան բյուջեի պլանավորման 4 պարզ և արդյունավետ խորհուրդ։

1. «50/30/20» մեթոդ։

Համապատասխանում է այն մարդկանց, ովքեր կայուն եկամուտ ունեն, սակայն չեն կարողանում խնայել՝ ինքնաբուխ քայլերի պատճառով։ Աշխատավարձի 50 տոկոսը պետք է պլանավորել ամենամսյա ծախսերի համար (հաղորդակցության վճար, սնունդ)։ 30 տոկոսը պետք է ծախսել ոչ պակաս անհրաժեշտ, բայց կյանքի համար անհրաժեշտ իրերի վրա (թվային հեռուստատեսություն, համացանց, հագուստ)։ 20 տոկոսը պետք է խնայել ապագայի համար։

2. «Պարզ» մեթոդ

Համապատասխանում է այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում տանջվել պլանավորման վրա և խիստ սահմանափակումներ դնել իրենց առաջ։ Բյուջեն բաժանեք երկու հատվածի՝ մշտական ծախսերի և մնացած ամեն ինչի։ Մշտական ծախսերի շարքի համար անհրաժեշտ է նախատեսել գումար, որը ծախսում եք անհրաժեշտ իրերի համար (սնունդ, բնակարանի վճար)։ Մյուս հատվածն այն ծախսերի և զվարճանքների համար է, առանց որոնց չեք կարողանում ապրել (սրճարան, ռեստորան, համերգներ, կինոթատրոն, 501-րդ զգեստ և այլն)։

 



3. «Հիմնական բյուջեի» մեթոդ

Համապատասխանում է այն անձանց, ովքեր կայուն եկամուտ չունեն, սակայն ուզում են խնայել։ Հաշվեք ամսական նվազագույն եկամուտը։ Հաշվեք, թե ինչ գումար է ծախսվում առաջին անհրաժեշտության իրերի համար։ Այս գումարից բացի, ստացված մնացած գումարները խնայեք ապագայի համար։

4. «Ամենօրյա ձեռնարկ» մեթոդ

Համապատասխանում է նրանց, ում գումարներն անսպասելիորեն վերջանում են աշխատավարձ ստանալուց մի քանի օր առաջ, սակայն խնայելու ցանկություն կա։ Հաշվեք, թե ամենամսյա աշխատավարձից որքան գումար եք ցանկանում ծախսել և որքանն եք ցանկանում խնայել։ Առաջին հատվածը բաժանեք 4 շաբաթների և ձեզ համար ամենօրյա ծախսվելիք գումարի չափ սահմանեք, որը կարելի է ծախսել ցանկացած բանի վրա։ Ամենօրյա ծախսվելիք գումարը չի կարելի գերազանցել։

 
loading...

Փակել