loading...

2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին․ Արմեն Մուրադյան



Դիտումներ ` 360
2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին․ Արմեն Մուրադյան

ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել․
2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին...
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:

loading...

Փակել