Խալեր կան մեր մարմնի տարբեր հատվածներում. այտի վրա, մեջքին, ծնկների մոտ և այլն:
Այն մարդը, ում վերին շրթունքի մոտ խալ կա, ունի հմայելու, հիպնոսացնելու և աչքով տալու հատկություն:
Այս մարդուն չարժե նեղացնել, այլապես հետևանքները չափազանց ծանր կլինեն: Նույնիսկ ամենապարզ բառերը, որ նա արտասանում է առանց չար մտադրության, կարող են նյութականանալ:
Այն մարդիկ, ովքեր ծնկից վերև խալ ունեն, հաճախ են նախազգուշացնող երազ տեսնում:
Օրինակ, եթե նա ասի, որ մահացած մարդ է տեսել, զգուշացեք և սպասեք վատ լուրի: Այսպիսի մարդկանց խորհուրդ է տրվում զարգացնել իրենց տաղանդը, հնարավոր է նրանք իսկական պայծառատես դառնան:
Քունքի շրջանում խալ ունեցող մարդկանց մոտ չափազանց զարգացած է ինտուիցիան:
Նրանք հեշտությամբ գլխի են ընկնւմ , թե երբ է զրուցակիցը ստում:
Այս մարդիկ հստակ գիտեն ինչպես հաջողության հասնել: