loading...

Պուտինի սիրտը դող է ընկել. ռուսները վանկարկում են՝ «Խածիմ կակ վ Արմենիի»



Դիտումներ ` 1374
 Պուտինի սիրտը դող է ընկել. ռուսները վանկարկում են՝ «Խածիմ կակ վ Արմենիի»

Դեռ ժամանակ է պետք Հայաստանի թավշյա հեղափոխության քաղաքակրթական հետագիծը, նշանակությունն ամբողջությամբ հասկանալու, ընկալելու համար: Այնուամենայնիվ, այդ իրադարձությունը պատմական, գլոբալ իրադարձություն է, որի հետևանքները տարածվել են Հայաստանի սահմաններից դուրս: Երկար տարիներ մենք կարծում էինք, որ Ռուսաստանի դեմոկրատացումը կարող է դառնալ Հայաստանի փրկության շանսը: Սակայն իրադարձությունները զարգացան հակառակ տրամաբանությամբ. հայկական թավշյա հեղափոխությունը դարձել է փոփոխությունների համաշխարհային բրենդ, և այսօր Ռուսաստանի փողոցներ դուրս եկած հազարավոր քաղաքացիներ վանկարկել են` Հայաստանի պես ենք ուզում:

Իրադարձությունները զարգանում են անցյալ դարի 80-սկանների սցենարով, երբ ղարաբաղյան շարժումը` իր հզոր քաղաքական և քաղաքակրթական պոտենցիալով, կազմաքանդեց խորհրդային կայսրությունը:

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն այսօր ամբողջ Ռուսաստանով «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ակցիաների շարք են իրականացնում Վլադիմիր Պուտինի երդմնակալության կապակցությամբ։ Շատ քաղաքներում, ներառյալ՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, իշխանությունները չեն համաձայնեցրել դրանց անցկացումը։ Պուտինի երդմնակալությունը նշանակված է մայիսի 7-ին և այսօրվա զանգվածային ցույցերն առնվազն կասկածի տակ են դնում Ռուսաստանի առաջնորդի բարձր վարկանիշի մասին լեգենդները, մանավանդ` մենք քաջածանոթ ենք «տոկոս խփելու» տխրահռչակ տեխնոլոգիային:

Առիթ ունեցել ենք արձանագրել, որ Հայաստանում ծավալվող թավշյա հեղափոխությունը խորքային, ինստիտուցիոնալ հարված հասցրեց հենց Պուտինի քաղաքական մոդելին, որի հայկական դրսևորումն ընկրկեց համաժողովրդական հուժկու շարժման հարվածից:



Պուտինիզմի կրախը հենց այսօր տեսանելի է Ռուսաստանի փողոցներում, որտեղ մարդիկ գիտակցել են հայկական հեղափոխության խորքային նշանակությունը: Մի ամբողջ կայսրության դեմոկրատական շարժում, քաղաքակրթական, քաղաքական իմաստով, առաջնորդվում է իր փաստացի ծայրագավառի նախադեպով:

Նավալնիի շարժումը, ձևով և բովանդակությամբ, նման է հայկական հեղափոխությանը: Երկու շարժումներն էլ հիմնված են ցանցային կառուցների վրա` երիտասարդության ու անգամ դպրոցականների մեծ ներգրավվածությամբ: Նավալնիի «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսը հար և նման է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսին:

Իհարկե, ասվածը չի արդարացնում այն պարզունակ զուգահեռները, որոնք Հայաստանում տարվում են Փաշինյանի և Նավալնիի շարժումների միջև` փորձելով իմիտացիա ստեղծել, թե դրանց հետևում կանգնած է արևմտյան միևնույն «դավադիր» կենտրոնը: Եթե նույնիսկ շարժումներն ունեն ընդհանուր արմատ, ապա դա ոչ թե աշխարհաքաղաքական համատեքստն է, այլ պուտինիզմի կրախը:

Իհարկե, Ռուսաստանի կոռումպացված, չեկիստական համակարգը քաղաքական և գաղափարական առումով շատ ավելի «կենսունակ» է և հաստատ կարող է դիմագրավել մի քանի «Մայիսի 5»-երի: Այս պահին արդեն Ռուսաստանի տարբեր քաղաքական ձերբակալվել են մի քանի հարյուր ցուցարարներ, այդ թվում` Ալեքսեյ Նավալնին, և կասկածից վեր է, որ այսօր մենք ականատես կլինենք ոչ թե ռուսական հեղափոխության հաղթանակին, այլ` արքունիքի ռեպրեսիվ զինանոցի ողջ «պերճանքին»:


Մյուս կողմից` Պուտինը հրաշալի հասկանում է, որ հատկապես վերջին նախագահական ընտրություններում իր տարած «շռնդալից» հաղթանակով անցել է ռուբիկոնը` մոտեցնելով իր կայսրության, քաղաքական համակարգի վախճանը: Եվ այսօր Ռուսաստանի փողոցներում մենք տեսնում ենք դրա նշանները:

Ուշագրավ է, որ այսօր Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Բնականաբար, երկու ավտորիտար առաջնորդներին հետաքրքրում է ոչ թե Հայաստանի ճակատագիրը, այլ հայկական հեղափոխության հետևանքների դեմն առնելու հրամայականը: Պուտինը երկիրը ղեկավարում է 18, Նազարբաևը` 29 տարի, և նրանք շատ լավ են հասկանում, որ Հայաստանի թավշյա հեղափոխության հիմքում հենց հասարակության անհանդուրժողականությունն էր իշխանությունների անփոխարինելիության, քրեաօլիգարխիկ համակարգի նկատմամբ: Եթե Հայաստանի հասարակությունը չհանդուրժեց Սերժ Սարգսյանի տասնամյա «լճացումը», ապա որևէ երաշխիք չկա, որ հեղափոխական և պալատական հեղաշրջումների հարուստ փորձ ունեցող Ռուսաստանը շարունակ հանդուրժելու է Պուտինի բեսպրեդելը: Ժամանակակից, գլոբալացվող աշխարհում հեղափոխական պոտենցիալ ունեն անգամ Կենտրոնական Ասիայի հասարակությունները, որոնք, որպես կանոն, ավելի հեշտ են ադապտացվում ավտորիտար կառավարմանը:

Հայաստանի թավշյա հեղափոխությունը կարճացրել է Պուտինի քունը` հատկապես, որ Կրեմլի պատերի տակ նա լսում է «Դու մեր ցար չես», «Հայաստանի պես ենք ուզում» վանկարկումները:

http://http://www.1in.am/2347200.html

 


loading...

Փակել