loading...

Նոր մանրամասներ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 27-ամյա աղջիկը աշխատում էր «Ինեկոբանկ»-ում



Դիտումներ ` 500
 Նոր մանրամասներ  տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 27-ամյա աղջիկը աշխատում էր  «Ինեկոբանկ»-ում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են երեկ՝ հունիսի 10-ին Երևանում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 29-ամյա Ավետ Հարությունյանը, Daewoo-ն վարել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 57-ամյա Վարդան Պողոսյանը, իսկ ВАЗ 21703-ը վարել է Երևան քաղաքի Ա. Վեգների փողոցի բնակիչ, 55-ամյա Վահան Պողոսյանը: Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 8/1 շենքի բնակիչ, 27-ամյա Գայանե Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ վարորդներից Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Ստեփանյանը աշխատում էր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղում՝ որպես գործավար- գանձապահ, իսկ վարորդներից Վ. Պողոսյանը՝ «ՄՈՒՇ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ –առաքիչ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել էին Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո էլ Nissan-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել էր։ 

 Ամբողջական հոդվածն դիտեք այստեղ:


loading...

Փակել