Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն Ադրբեջանի բանակը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծում է արգելված զենքով՝ կասետային ռումբերով (cluster munitions):
«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակեցված բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը», - ասել է Human Rights Watch- ի զինատեսակների հարցերով վարչության տնօրեն, կասետային ռումբերի կիրառման դեմ միջազգային հասարակական շարժման նախագահ Սթիվեն Գուսը:
«Տեղում Human Rights Watch-ի կատարած քննությունը վկայում է, որ Ադրբեջանը բազմիցս օգտագործել է արգելված կասետային զինամթերքը Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում: Դա քաղաքացիական անձանց անվտանգության ակնհայտ անտեսում է», - հայտարարել է իրավապաշտպան կառույցի հանրային կապերի եվրոպական բաժնի ղեկավար Էնդրյու Ստրոհելմը: