Ճապոնական Nissin Foods Group ընկերությունը, որը հանդիսանում է արագ պատրաստման լապշայի արտադրողների շուկայում առաջատարներից մեկը, ներկայացրել է նոր սարք։ «Խելացի» պատառաքաղը կոչված է հետ պահել տիրոջը ուտելիս չփչփացնելու վատ սովորությունից կամ գոնե նվազեցնել տհաճ ձայները շրջապատի մարդկանց համար։
Otohiko էլեկտրոնային պատառաքաղն անլար ցանցով միանում է սմարթֆոնին բջջային հավելվածի միջոցով և սարքին փոխանցում ձայնային ազդանշաններ։ Հենց հավելվածը պարզում է, որ օգտատերը մոտ է չփչփացնելուն, սարքը սկսում է էլեկտրոնային մեղեդի հնչեցնել՝ խլացնելով ձայները։
«Խելացի» պատառաքաղն արժե 130 դոլար։