loading...

Ճապոնացի գիտնականները ծխախոտի մասին հայտնել են այն, ինչի մասին չէիք էլ կարող գլխի ընկնել



Դիտումներ ` 3436
Ճապոնացի գիտնականները ծխախոտի մասին հայտնել են այն, ինչի մասին չէիք էլ կարող գլխի ընկնել

Ճապոնացի գիտնականները պնդում են․ ծխողների շրջանում բարձր է ոչ միայն սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի հավանականությունը, այլև նրանք մյուսներից ավելի հաճախ են կորցնում լսողությունը, և այդ վտանգը մեծանում է յուրաքանչյուր ծխախոտի հետ միասին։ Իսկ կործանարար սովորությունից հրաժարվելը կարող է նվազեցնել այդ հավանականությունը։

 



Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Nicotine and Tobacco Research պարբերականում, ավելի քան 50000 մարդ է մասնակցել։

Պարզվել է, որ ծխողների շրջանում 60 տոկոսով ավելի հաճախ է բարձր ձայների լսողության կորուստ զարգանում։ Բացի այդ, ի տարբերություն չծխողների նրանց շրջանում 20 տոկոսով ավելի հաճախ չեն կարողանում լսել ցածր ձայները։


8 տարվա ընթացքում յուրաքանչյուր 10-րդ աշխատակցի մոտ լսողության որոշակի կորուստ է նկատվել։

Եվ ամեն օր, յուրաքանչյուր ծխախոտ ծխելու հետ միաժամանակ, նրանք ավելի վատ էին լսում։


http://www.1in.am/2316900.html


loading...

Փակել