loading...

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՃՈՂՈՊՐԵԼ ՀՀ-ԻՑ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՓԱԽԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ



Դիտումներ ` 1640
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՃՈՂՈՊՐԵԼ ՀՀ-ԻՑ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՓԱԽԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, Երեւանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաեւ համապատասխան տեսագրություններ: Սակայն մինչեւ հիմա կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել:



«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչու դատախազությունը չհանձնարարեց քրեական գործ հարուցել Հերացի փողոցում երիտասարդների նկատմամբ Մասիսի քաղաքապետի եղբոր կողմից բռնություններ կիրառելու վերաբերյալ:


Ի պատասխան դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»: Մինչ այդ, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի՝ Համբարձումյանը հասցրել է ճողոպրել ՀՀ-ից. ասում են՝ փախել է Ֆրանսիա»:

http://hraparak.am


loading...

Փակել