loading...

«Մուծվելու» պայմանը չեղարկվել է. Օլիգարխները խուճապի մեջ են



Դիտումներ ` 1788
«Մուծվելու» պայմանը չեղարկվել է. Օլիգարխները խուճապի մեջ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ստուգումների փաստը: Փաշինյանն ասել է, որ բոլորի վրայից հանվել են կոռուպցիոն պարտավորությունները, բայց թող ոչ ոք չմտածի, որ կարող է պետությանը մատի վրա խաղացնել:

Նույն բանն է ասել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հայտարարելով, որ երեկ ընդունել է սուպերմարկետների ցանցերի ֆինանսական տնօրեններին եւ 3-5 օր ժամանակ տվել հսկիչ դրամարկղային սարքերի խնդիրները լուծելու համար:Նա ասել է, որ նախկին պայմանավորվածությունները չեն գործում եւ պետք է շատ օպերատիվ օրինական դաշտ վերադառնալ: Նրա խոսքով, ԱԱԾ-ն տեղեկություններ է տրամադրել նախկին պայմանավորվածությունների մասին:



«Նախկին պայմանավորվածությունները» պետական ռեկետի համակարգ է, որը գործել է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ բարձր հովանու ներքո: ՀՀԿ-ն երկար տարիներ իշխել է Հայաստանում՝ զուգահեռ պետություն ստեղծելով: Այդ պետության ճակատը լեգիտիմ տեսք ուներ՝ ընդունվում էին օրենքներ, հարկեր էին հավաքվում, իսկ ներսում այլ պայմանավորվածություններ էին գործում, որոնք թույլ էին տալիս պահպանել համակարգի մոնոլիտը:

Այդ պայմանավորվածություններով է ներծծված Հայաստանի ողջ պետական համակարգը: Մաքսակետերում գանձումներ էին անում ոչ թե փաստաթղթերով, այլ հանցավոր պայմանավորվածությամբ, օլիգարխները «մաքուր» հարկ եւ «սեւ գանձարկղ» էին վճարում: Յուրաքանչյուր տնտեսվարող գիտեր որքան պետք է «ցույց տալ» պետությանը նվազագույն, իսկ «օբշակին» առավելագույն չափով վճարելու համար:

 


Սա բարդ համակարգ է, եւ այն գործում էր, քանի դեռ երաշխավոր կար: Երկար տարիներ երաշխավորը Սերժ Սարգսյանն էր: Հիմա նա չկա, եւ համակարգը բնական ճանապարհով փլուզվում է:Այսօր ՀՀԿ-ից ու խմբակցությունից դուրս է եկել Հայաստանի նշանային պատգամավորներից մեկը՝ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը: Օլիգարխները, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, փորձում են հասկանալ, թե ով է լինելու նոր երաշխավորը: Նրանց ասում են, որ նախկին պայմանավորվածությունները զրոյացվել են, հիմա պետք է միայն բյուջե վճարել: Մինչեւ հիմա «զապադլո» էր պետությանը վճարել:

Այժմ տարբերակներ են որոնում անօրինական կապիտալը փրկելու համար: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, օրինակ, բացառում է ֆինանսների դուրսբերումը երկրից, բայց ասում է, որ պետությունը չի վերահսկում կրիպտոարժույթները: Սա սողանցք է նրանց համար, ովքեր ցանկանում են փրկել իրենց անօրինական կապիտալը: Մեկ ամիս առաջ տեղեկություններ կային, որ Հայաստան մեծ քանակությամբ սարքեր են բերվել կրիպտոարժույթների մայնինգի համար: Հավանաբար, օլիգարխներին խորհուրդ են տվել ներդրումներ անել բիթքոյնում: Ավելի լավ է բիթքոյն, քան հարկեր վճարել:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177440


loading...

Փակել