loading...

«Հայրս գնաց պատերազմ, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին» Գարիկ Սեփխանյանը դժվար մանկության և ճակատագրական սիրո մասին



Դիտումներ ` 692
«Հայրս գնաց պատերազմ, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին»  Գարիկ Սեփխանյանը դժվար մանկության և ճակատագրական սիրո մասին

Life.tert.am-ը գրում է.

«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել  հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում. մեր զրուցակիցը «Ֆուլ հաուսի» դերասան Գրիգոր Սեփխանյանն է, որը նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է։

Մանկություն Մանկությունս անցել է ծանր տարիներին։ 7 տարեկան էի, երբ երկրաշարժ եղավ, դրան հաջորդեցին մութ ու ցուրտ տարիները։ Մեծացել եմ Էջմիածնի գյուղերից մեկում։ Անկախ մի շարք դժվարություններից` մանկությունս հետաքրքիր է անցել։ Խաղում էինք տարբեր խաղեր, այն ժամանակ ակտուալ էր նաև գողություն անելը։

Դասընկերներիս հետ ցոգոլ ու ալյումին էինք գողանում։ Ակտիվ երեխա եմ եղել։ Մենք մեր տանը 3 երեխա էինք։ Մեծը ես էի։ Քանի որ ծնողներս աշխատում էին, եղբայրներիս համար պատասխանատվությունը հիմնականում ինձ վրա էր։ Նրանք էլ շատ ագրեսիվ էին ու անընդհատ կռիվների մեջ էին ընկնում։ Նրանց պատճառով ես էլ էի ընկնում կռվի մեջ ու ամսվա մեջ, գոնե,  մի անգամ աչքիս տակը կապտուկ կար։ Հիմա լավ է, որ այդպես չէ։

 


loading...

Փակել